15:11  ,  27 օգոստոսի, 2012

Ֆորմուլա-1-ի 81-ամյա նախագահն ամուսնացել է 35-ամյա Ֆլոսիի հետ

Ֆորմուլա-1-ի 81-ամյա նախագահ Բեռնի Էքլսթոունը գաղտնի ամուսնացել է 35-ամյա բրազիլուհի Ֆաբիանա Ֆլոսիի հետ, որը Էքլսթոունի ընկերությունում մարքետինգի տնօրեն է:

Նշանադրության մասին զույգը հայտնել էր 2012թ. ապրիլին: Հարսանիքը տեղի է ուենցել վերջերս Շվեյցարիայի լեռնադահուկային կենտրոններից մեկում: Միլիարդատեր Էքլսթոունի դուստրերը`28-ամյա Թամարան եւ 24-ամյա Պետրան հոր հարսանիքին չեն ժամանել, գրում է The Sun-ը:

Էքլսթոունն ու Ֆլոսին առաջին անգամ հանդիպել են 2009-ին Սան Պաուլուում տեղի ունեցած Բրազիլիայի Մեծ մրցանակի խաղարկության ժամանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում