23:53  ,  26 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 7-րդ տուրում

Հունաստանում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունունում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակ տարան Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։

Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը 4,5-ական միավորով բաժանում են 27-42-րդ տեղերը։

Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը 4-ական միավորով բաժանում են 43-79-րդ տեղերը։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս