Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հեծանվասպորտի մրցաշարում գրանցվեց աշխարհի ռեկորդ: Հեծանվահրապարակի տղամարդկանց թիմային հետապնդումով հեծանվավազքում հաղթեց Իտալիայի հավաքականը, որը գրանցեց 3.42,032 արդյունք: Աշխարհի նախորդ ռեկորդը ևս պատկանում էր իտալացիներին:
Արծաթե մեդալակիր դարձավ Դանիայի թիմը (3.42,198): Բրոնզե մեդալը բաժին հասավ Ավստրալիայի հավաքականին, որն ուժեղ գտնվեց Նոր Զելանդիայի թիմից:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում օգոստոսի 4-ին վիճարկվում են մեդալների 17 հավաքածուներ, որոնցից 6-ն արդեն գտել էին իրենց տերերին:
4 August - #TrackCycling - Men's Team Pursuit
— #Tokyo2020 (@Tokyo2020) August 4, 2021
Italy
Denmark
Australia #UnitedByEmotion | #StrongerTogether | #Olympics | #Tokyo2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում