11:09  ,  18 մայիսի, 2024

«Աթլետիկը» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչ Վալվերդեի հետ

Բիլբաոյի «Աթլետիկը» երկարաձգեց համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ 60-ամյա իսպանագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Վալվերդեն 9-րդ մրցաշրջանը կանցկացնի «Աթլետիկում»։ Նա երրորդ անգամ է գլխավորում թիմը 2022թ․ հունիսից։ Բիլբաոյի թիմում ինքնուրում Վալվերդեն աշխատել է նաեւ 2003-2005-ին եւ 2013-2017-ին։

Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Աթլետիկը» 62 միավորով 5-րդն է եւ ապահովել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում