Ռոնալդուն չեմպիոնական գավաթով հարվածել է որդու դեմքին

14:39   20 մայիսի, 2019

Թուրինի «Յուվենտուսն» այս մրցաշրջանի վերջին տնային խաղից հետո ստացել է Իտալիայի առաջնության չեմպիոնական գավաթն ու մեդալները:

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղադաշտ են դուրս եկել նաեւ նրա մայրը, ընկերուհին ու ավագ որդին: Ռոնալդուն պատահմամբ չեմպիոնական գավաթով հարվածել է որդու դեմքին:

Հիշեցնենք, որ A Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 1:1 հաշվով ավարտեց «Ատալանտայի» հետ տնային հանդիպումը:

Չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 90, իսկ երկրորդ տեղը գրաված «Նապոլին» հետ է 11 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։