«Ռոմայի» ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը Դե Ռոսիի հետ

09:40   15 մայիսի, 2019

Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստները հրաժեշտ են տվել թիմի ավագ Դանիելե Դե Ռոսիին, որն այս մրցաշրջանի վերջում կհեռանա իտալական ակումբից: 35-ամյա իտալացի կիսապաշտպանի ակումբակիցները եղել են նրան նվիրված մարզաշապիկներով, որոնց վրա խաղային համարների փոխարեն պատկերված էր հավերժության նշան:

Հիշեցնենք, որ Դե Ռոսին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 2002-ին: Այս ընթացքում նա 2 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր եւ մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: 2006-ին Դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Իտալացի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում վերջին անգամ հանդես կգա «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։