Grenke Сhess Сlassic․ Կարլսենն ու Անանդը պահպանեցին առաջատարի դիրքը, Արոնյանը բաժանում է 3-6-րդ տեղերը

23:01   24 ապրիլի, 2019

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում փոփոխություն տեղի չունեցավ։ Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը առաջատարներն են՝ 3,5-ական  միավոր։

5-րդ տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ոչ ոքի խաղացած հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ Վաշյե-Լագրավի հետ։

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ ու հաղթել Սվիդլերին:

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի գերմանացի Վինսենտ Կեյմերը։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5։0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) ՝ 0,5։0,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ՝ 0,5։0,5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) ՝ 0,5։0,5

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 1։0

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3,5-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 3-ական, Նայդիչ՝ 2,5, Վալյեխո՝ 1,5, Կեյմեր, Մեյեր՝ 1-ական։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։