Grenke Сhess Сlassic. Մագնուս Կարլսենը տարավ երկրորդ հաղթանակը

23:08   21 ապրիլի, 2019

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 22-ին անցկացվեցին երրորդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով 29-րդ քայլում ոչ ոքի խաղաց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սեւերով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին եւ 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տուրը հաղթական էր նաեւ հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուս Պյոտր Սվիդլերի համար:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) հետ: Ապրիլի 22-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ֆրանսիսկո Վալյեխոն:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, երկրորդ տուր

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 1:0

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Մրցաշարային դրությունը. Կարլսեն՝ 2 միավոր, Սվիդլեր, Անանդ՝ 1.5-ական, Արոնյան, Մեյեր, Վաշյե-Լագրավ, Կարուանա՝ 1-ական, Վալյեխո, Նայդիչ՝ 0.5-ական, Կեյմեր՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։