«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո Պոչետինոն կրկնել է Դիեգո Սիմեոնեի հայտնի ժեստը

10:10   19 ապրիլի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո հանդերձարանում կրկնել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հայտնի ժեստը:

Մանչեսթերում կայացած խաղում լոնդոնյան ակումբը պարտվել էր 3:4 հաշվով, սակայն դուրս եկել կիսաեզրափակիչ: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ «Տոտենհեմը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Տոտենհեմի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։