14:21  ,  18 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի խաղացանկը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղացանկը:

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ամստերդամի «Այաքսի» միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Անգլիայում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 8-ին Հոլանդիայում:

Կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլն» առաջին խաղը կանցկացնեն մայիսի 1-ին «Նոու Կամպ» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 7-ին Անգլիայում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»: Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակիչում պարտվել էր «Այաքսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում