Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը հաղթահարեց որակավորման փուլը

16:15   8 մարտի, 2019

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը նվաճեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի եզրափակիչի ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Կանանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 64.15 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ հնարավորություն ստացավ մարտի 9-ին հանդես գալ ազատ ծրագրով: Որակավորման փուլը հաղթահարեցին 24 մարզուհիներ: Կարճ ծրագրին մասնակցեցին 35 գեղասահորդներ:

Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:

Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը մարտի 8-ին հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։