21:25  ,  7 մարտի, 2019

Ունիվերսիադա. Սլավիկ Հայրապետյանը գրավեց 9-րդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղը գրավեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի գեղասահքի մրցաշարում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Տղամարդկանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի համագումարում Հայրապետյանը հավաքեց 214.30 միավոր: Ազատ ծրագրից հետո հայ մարզիկը 78.73 միավորով 8-րդն էր: Ազատ ծրագրում նա հավաքեց 135․57 միավոր եւ գրանցեց 10-րդ արդյունքը։

Գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայացնի նաեւ Անաստասիա Գալուստյանը: Կանանց կարճ ծրագրի մրցումը կանցկացնի մարտի 8-ին:

Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Դահուկորդ Միքայել Միքայելյանն արդեն ավարտել է ելույթը, իսկ լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը պայքարը կսկսեն մարտի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում