18:06 15 փետրվարի, 2019Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը բելառուսական «Իսլոչի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ունեի կարիերաս շարունակելու 2-3 տարբերակ, սակայն ընտրեցի «Իսլոչը»: Ցանկանում եմ խաղալ այստեղ եւ օգտակար լինել թիմին: Հրաշալի կոլեկտիվ է, ինձ նորմալ ընդունեցին, արդեն հասցրել եմ ծանոթանալ տղաների հետ: Լավ ծանոթ եմ Ադամսին, որի հետ խաղացել եմ Երեւանի «Բանանցում»: Ուրախ եմ, որ միասին հանդես ենք գալու «Իսլոչում»:
Ինչո՞վ է բելառուսական ֆուտբոլը տարբերվում հայկականից:
Այստեղ անցկացրած խաղերից հետո կարող եմ ասել, որ Բելառուսում ավելի ուժային ֆուտբոլ է: Դա առաջին տարբերությունն է: Նաեւ կցանկանայի նշել, որ Բելառուսի առաջնությունում խաղում են 16 թիմեր, իսկ Հայաստանում՝ ընդամենը 9:
Ի՞նչ նպատակներ ես դնում քո առջեւ:
Ցանկանում եմ հնարավորինս շատ գոլ խփել եւ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:
Մարտին «Իսլոչը» Բելառուսի Գավաթի քառորդ եզրափակիչում կմրցի ԲԱՏԷ-ի հետ: Քեզ համար հետաքրքի՞ր կլինի խաղալ այդպիսի թիմի դեմ:
Այո, ԲԱՏԷ-ն լավ թիմ է, այդ պատճառով հետաքրքիր կլինի ուժերս փորձել այդպիսի մրցակցի դեմ խաղում, փոխանցում է «Իսլոչի» կայքը:
Հիշեցնենք, որ Գրիգոր Աղեկյանը «Արցախում» խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:
Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.