2013-ից հետո առաջին անգամ Ռոնալդուն գոլ խփեց փոխարինման դուրս գալուց հետո

09:07   27 դեկտեմբերի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իտալիայի առաջնության 18-րդ տուրում գրավելով «Ատալանտայի» դարպասը, տեւական ընդմիջումից հետո գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս գալուց հետո:

Ազգային առաջնություններում 33-ամյա Ռոնալդոն փոխարինման դուրս գալուց հետո նախորդ անգամ գոլի հեղինակ դարձել էր 2013 թվականի ապրիլի 6-ին, երբ Մադրիդի «Ռեալի» կազմում գրավել էր «Լեւանտեի» դարպասը:

Հիշեցնենք, որ «Ատալանտայի» դեմ խաղում Ռոնալդուն դաշտ էր դուրս եկել 65-րդ րոպեին, իսկ 13 րոպե անց հաշիվը դարձրել էր 2:2: Հանդիպումն այդպես էլ ավարտվել էր, իսկ «Յուվենտուսը» 53-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։