FIFA Club World Cup. «Ռեալի» մեկնարկային կազմը (ֆոտո)

19:28   19 դեկտեմբերի, 2018

Հայտնի է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին մոտեցող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի խաղում։ Արքայական ակումբի մրցակիցն է Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ճապոնական «Կասիմա Անթլերսը»։

«Ռեալ»․ Տիբո Կուրտուա, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Մարկոս Լյորենտե, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Լուկաս Վասկես, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այն» ակումբը, որը հետխաղյա 11 մետրանոցներով սենսացիոն հաղթանակ էր տարել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, արգենտինական «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։