00:15  ,  19 դեկտեմբերի, 2018

FIFA Club World Cup. «Ռիվեր Փլեյթի» սենսացիոն պարտությունը

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում գրանցվեց սենսացիա:

Հարավային Ամերիկայի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պարտություն կրեց ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Այնի» հետ պայքարում: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին մրցաշարի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները՝ 5:4:

Եզրափակիչում «Ալ Այնը» կմրցի Մադրիդի «Ռեալի» եւ ճապոնական «Կաշիմա Անթլերս» հանդիպման (դեկտեմբերի 19) հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս