15 տարի անց «Բարսելոնան» 4 գոլ բաց թողեց տնային խաղում

21:12   11 նոյեմբերի, 2018

Իսպանական Պրիմերայի 12-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3:4 հաշվով անակնկալ պարտություն կրեց Սեւիլիայից ժամանած «Բետիսից» (տեսանյութ):

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել էր մեկնարկային կազմում եւ դարձավ դուբլի հեղինակ, սակայն դա չօգնեց կատալոնական ակումբին, որն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» 2 անգամ կրճատեց հաշիվը, սակայն 10 խաղացողներով մնալուց հետո բաց թողեց նաեւ չորրորդ գոլը եւ պարտվեց:

«Բետիսն» անցկացրեց արտակարգ հանդիպում եւ ոչնչով չզիջեց մրցակցին:

«Բարսելոնան» սեփական դաշտում 4 գոլ նախորդ անգամ բաց թողել էր 2003 թվականին կայացած «Դեպորտիվոյի» դեմ խաղում:

Կատալոնական ակումբն առաջին տնային պարտությունը կրեց այս մրցաշրջանում, բայց 24 միավորով առաջին տեղում է: 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ալավեսն» ունեն 23-ական միավոր: «Բետիսը» 16 միավորով 12-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 3:4

Լիոնել Մեսի, 67 (11մ), Արտուրո Վիդալ, 79 – Ֆիրպո Ժունիոր, 20, Խոակին, 34, Ջիովանի Լո Չելսո, 71, Սերխիո Կանալես, 83

Հեռացում՝ Իվան Ռակիտիչ, 81 («Բարսելոնա»)

«Ալավես» - «Ուեսկա»՝ 2:1 (տեսանյութ)

Ջոնի, 40, Ռուբեն Սոբրինո, 67 – Մոի Գոմես, 34



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։