18:22  ,  11 նոյեմբերի, 2018

Մեսին վերադարձել է «Բարսելոնայի» մեկնարկային կազմ (ֆոտո)

Հայտնի է «Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի խաղում: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ձեռքի վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Արտուր, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Մալկոմ, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

Նոյեմբերի 11-ին Բարսելոնայում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (4:2), որը կայացել էր հոկտեմբերի 20-ին: Նա բաց թողեց «Բարսելոնայի» նախորդ 5 խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով