34-ամյա Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու

16:20   11 նոյեմբերի, 2018

«Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձավ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու:

Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 խաղի եւ դարձել 18 գոլի հեղինակ: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց «Կայրաթի» հարձակվող Ադերինսոլա Էսեոլան, որը դարձավ 17 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ ծնկի ծանր վնասվածքի պատճառով Պիզելին բաց թողեց Ղազախստանի առաջնության վերջին 5 տուրերի խաղերը: Նա առաջին տեղը գրավեց նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 9 գոլային փոխանցման հեղինակ:

Վնասվածքի պատճառով Մարկոսը Հայաստանի հավաքականին չի օգնի Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում:

Պիզելին վնասվածք էր ստացել Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում, որը կայացել էր հոկտեմբերի 16-ին: Նրա ապաքինման ստույգ ժամկետը դեռ չի նշվում, սակայն սովորաբար այդպիսի վնասվածքից վերականգնվելու համար պահանջվում է մոտ 6 ամիս։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։