«Շախտյորում» առաջին գոլը խփած Գեղամ Հարությունյան. Հաղթեցինք կենտրոնացվածության ու բնավորության շնորհիվ

12:35   9 նոյեմբերի, 2018

Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գեղամ Հարությունյանը մեկնաբանել է Ղազախստանի առաջնության 32-րդ տուրում «Տոբոլի» նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է Հարությունյանը, որն առաջին գոլն էր խփել Ղազախստանի առաջնությունում:

«Գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում ծանր խաղադաշտում: Խաղացինք լավ ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրող թիմի դեմ: Մեր թիմը ցուցադրեց առավելագույն կենտրոնացվածություն ու բնավորություն, ինչի շնորհիվ հասավ հաղթանակի: Ամեն ինչ կանենք, որպեսզի 3 միավոր վաստակենք նաեւ «Կայրաթի» դեմ խաղում»,- Գեղամ Հարությունյանի խոսքը մեջբերում է Կարագանդայի «Շախտյորի» կայքը:

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը «Շախտյորում» հանդես է գալիս վարձակալությամբ, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Գանձասար-Կապանին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։