Բենզեմա. Սոլարին «Ռեալը» պետք է գլխավորի նվազագույնը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը

18:10   8 նոյեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սանտյագո Սոլարիին:

«Իհարկե, շատ ուրախ կլինեմ, եթե Սոլարին շարունակի աշխատանքը թիմում: Նա լիովին գոհացնում է մեզ: Ինձ համար բարդ է պատկերացնել, որ ակումբը նոր մարզիչի կներկայացնի 1-2 ամիսը մեկ: Կարծում եմ՝ Սոլարին իր պաշտոնում պետք է մնա նվազագույնը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Սոլարին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո: 42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։