ATP Rolex Paris Masters. Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի Ջոկովիչը

23:47   3 նոյեմբերի, 2018

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզում անցկացվող ATP Rolex Paris Masters մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը 7:6 (8:6), 5:7, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Պայքարը տեւել է 3 ժամ 3 րոպե:

Ջոկովիչը 25-րդ հաղթանակը տարավ Ֆեդերերի նկատմամբ: Անձնական հանդիպումների հաշիվը 25:22 է Ջոկովիչի օգտին:

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին: Հայ թենիսիստը կարիերայում առաջին անգամ կխաղա «Մասթերսի» եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։