20:03  ,  3 նոյեմբերի, 2018

ATP Rolex Paris Masters. Կարեն Խաչանովը եզրափակիչում է

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող ATP Rolex Paris Masters մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում հայ մարզիչկը երկու սեթում պարտության է մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին՝ 6:4, 6:1: Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե:

Եզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի դիմակայության հաղթողի հետ: 22-ամյա Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում