Բարձրագույն խումբ. «Փյունիկը» չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ

15:54   31 հոկտեմբերի, 2018

«Արցախ» - «Փյունիկ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի, որի բոլոր խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Նախկին «Միկա» ստադիոնում կայացած խաղում դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0:0:

Հանդիպումից առաջ 2 ակումբները հրաժեշտ տվեցին Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին, որը վերջերս ավարտել էր կարիերան:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» 33-ամյա ֆուտբոլիստի առաջին ակումբն էր, իսկ «Արցախը»՝ վերջին: Արզումանյանն «Արցախի» հետ պայմանագիր էր կնքել այս ամռանը, սակայն պաշտոնական հանդիպման չմասնակցեց երեւանյան ակումբի կազմում:

«Փյունիկը» Հայաստանի առաջնությունում չհաղթեց չորրորդ խաղում անընդմեջ եւ 21 միավորով չորրորդ տեղում է: «Արցախը» 8 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արցախ» - «Փյունիկ»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։