14:43  ,  31 հոկտեմբերի, 2018

Ռոբերտ Արզումանյանի առաջին ու վերջին ակումբները հրաժեշտ տվեցին ֆուտբոլիստին (ֆոտո)

«Արցախ» - «Փյունիկ» ֆուտբոլի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի խաղից առաջ 2 ակումբները հրաժեշտ են տվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին: Նախկին «Միկա» ստադիոնում ընթացող հանդիպումից առաջ 2 ակումբներն էլ 5 համարի մարզաշապիկ են նվիրել Արզումանյանին, որը վերջերս ավարտել էր կարիերան:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» 33-ամյա ֆուտբոլիստի առաջին ակումբն էր, իսկ «Արցախը»՝ վերջին: Նա «Արցախի» հետ պայմանագիր էր կնքել այս ամռանը, սակայն պաշտոնական հանդիպման չմասնակցեց երեւանյան ակումբի կազմում:

Ռոբերտ Արզումանյանը 2005-2016-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 74 հանդիպման եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», ղազախական «Ակտոբեում», Պերմի «Ամկարում» եւ Կարագանդայի «Շախտյորում»:

Կարիերան ավարտելուց հետո Արզումանյանն աշխատանքի է անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, որտեղ կղեկավարի սկաուտական բաժինը:

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում