ԱԱ-2018. Արթուր Շահինյանի հաղթական գոտեմարտերը՝ տեսանյութով

22:37   27 հոկտեմբերի, 2018

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) հոկտեմբերի 27-ին 3 հաղթական գոտեմարտ անցկացրեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ 22-ամյա ադրբեջանցի Իսլամ Աբասովի նկատմամբ։ Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները:

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած 31-ամյա Արթուր Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:

Հոկտեմբերի 27-ին կայացած առաջին սփոփիչ գոտեմարտում Շահինյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7։5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիին։

Արթուր Շահինյան - Էիվիդաս Ստանկեւիչուս (Լիտվա)՝ 9:0

Արթուր Շահինյան - Հուսեյն Ահմեդ Նուրի (Իրան)՝ 7:5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։