12:44 12 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտություն կրեց ղազախ Ակժուրեկ Թանատարովից՝ 2:3, 4:1, 2:2:
Առաջին մրցափուլում Սաֆարյանը պարտվեց 2:3 հաշվով, սակայն երկրորդում վստահ հաղթանակ տարավ՝ կատարելով երեք միավորանց հնարք՝ 4:1: Վճռորոշ մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 2:1 հաշվով, սակայն ղազախական կողմը բողոքարկեց: Մի քանի անգամ տեսագրությունը դիտելուց հետո մրցավարները եւս մեկ միավոր տվեցին Թանատարովին` 2:2: Քանի որ ղազախ ըմբիշը վերջինն էր հնարք կատարել, հաղթանակը նրան շնորհվեց:
Եթե Ակժուրեկ Թանատարովը դուրս գա եզրափակիչ, Դավիթ Սաֆարյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում Թանատարովի մրցակիցը կլինի Եգիպտոսը ներկայացնող Սուշիլ Կումարը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի էր դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մեկնարկային գոտեմարտում 23-ամյա Սաֆարյանը պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդիի հետ, բայց երգիպտացին առողջական խնդիրների հետեւանքով մրցագորգ դուրս չեկավ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչի օգտին գրանցվեց տեխնիկական հաղթանակ:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.