Մարադոնան անհապաղ պրոթեզավորման կարիք ունի

22:14   19 հոկտեմբերի, 2018

Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան շտապ պրոթեզավորման կարիք ունի։ Այդ մասին պատմել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի եւ մարզիչի կոլումբացի վիրաբույժ Հերման Օչոան։

«Դիեգոն անհապաղ պետք է պրոթեզավորի ծնկահոդերը։ Աճառային հյուսվածքները մաշվել են, երկու ծնկահոդերն էլ ախտահարված են, ոսկրերն իրան են քսվում եւ ուժեղ ցավ են պատճառում։ 2004–ին վիրահատել եմ նրա ձախ ծնկահոդը, իսկ այս տարվա հունիսին արել եմ նույն վիրահատությունը, որպեսզի նա կարողանար Ռուսաստանում վայելել աշխարհի առաջնությունը»,– Օչոայի խոսքը մեջբերում է Ole–ն։

Հիշեցնենք, որ Մարադոնան վերջերս է աշխատանքի անցել մեքսիկական ակումբում, որտեղ 1.7 միլիոն եվրո կստանա 11 ամսում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։