«Մանչեսթեր Յունայթեդի» 6 ֆուտբոլիստներ մտադիր են հեռանալ Մոուրինյոյի պատճառով

14:10   10 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» 6 ֆուտբոլիստներ անգլիական ակումբից կարող են հեռանալ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, գրում է Daily Mail-ը:

Եթե պորտուգալացի մասնագետը մնա իր պաշտոնում, ապա թիմից կարող են հեռանալ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, պաշտպաններ Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան ու Լյուկ Շոուն, ֆրանսիացի կիսապաշտպաններ Պոլ Պոգբան ու Անտոնի Մարտիալը:

Հիշեցնենք, որ 55-ամյա մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2016 թվականից: Այս ընթացքում թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պայմանագրի վաղաժամ միակողմանի խզման դեպքում, մանչեսթերյան ակումբը Մոուրինյոյին պետք է վճարի 26 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։