23:10  ,  27 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոյի պաշտոնանկության գինը

Հայտնի է դարձել գումարի չափը, որը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու դեպքում:

AS-ի տվյալներով, պայմանագրի վաղաժամ միակողմանի խզման դեպքում, մանչեսթերյան ակումբը Մոուրինյոյին կվճարի 26 միլիոն եվրո:

Անգլիայի առաջնության 6 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում