09:07 28 օգոստոսի, 2018ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարն ունեցավ 3 հաղթող: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան 9 հնարավորից վաստակեցին 5.5-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը:
Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 34-րդ քայլում հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:
Մրցաշարը հաղթանակով ավարտեց նաեւ Մագնուս Կարլսենը, որը վերջին տուրում սպիտակներով ուժեղ գտնվեց ամերիկացի Հիկարու Նակամուրայից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել այն եւ ունենալ 3 հաղթող:
Այս հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում 34 միավորով գրավեց երկրորդ տեղը: Հայ գրոսմայստերը զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր:
Նակամուրան, Արոնյանը եւ Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լեւոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար:
Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթի» նախորդ 8 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:
«Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:
«Սինքֆիլդի գավաթ», 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո
Final standings for 2018 #SinquefieldCup pic.twitter.com/7j9dAfx7PB
— Grand Chess Tour (@GrandChessTour) August 28, 2018
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.