Ինչպես է բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հարվածում իր սանին

09:15   26 օգոստոսի, 2018

Տեսանյութում ներկայացված է բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի մասնակցությամբ սկանդալային միջադեպը 2017 թվականին Սոֆիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այդ մրցման ժամանակ մարզիչը ռինգում հարվածել էր պարտություն կրած 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանին:

Ռաֆայել Մեհրաբյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում հերքել էր իրեն ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ իրականում ինքը չի հարվածել աղջկան, այլ խստություն է ցուցաբերել մենամարտը պարտվելու համար:

18-ամյա Անժելիկա Ստեփանյանն էլ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ էր պատմել այդ միջադեպից:

Հիշեցնենք, որ այս շրջանում հայկական բռնցքամարտում կրքերը չեն հանդարտվում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի եւ հեռացված մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կողմնակիցների միջեւ: Պատճառն այն է, որ Ռաֆայել Մեհրաբյանի կողմնակիցները չեն ընդունում 2018 թվականի օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահի ընտրության արդյունքները եւ դիմել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի նախարար Լեւոն Վահրադյանին՝ ընտրության արդյունքները չընդունելու եւ նոր ընտրություն նշանակելու առաջարկով: Իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ նշել է, որ անհրաժեշտության դեպքում կստեղծի բռնցքամարտի նոր ֆեդերացիա:

Լուսինե Շահբազյան 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։