Բռնցքամարտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Սպորտի նախարարության շենքի մոտ (NEWS.am Sport Live)

10:56   22 օգոստոսի, 2018

Հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները օգոստոսի 22-ին բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մոտ: Այդ կերպ նրանք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերջերս վերընտրված Արթուր Գեւորգյանին՝ նշելով, որ նախագահի ընտրությունն անցել է առանց խախտումների:

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանի ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հարաբերությունները լարված են վերջին շրջանում:

Օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահն էր։ Գեւորգյանն ընտրվել էր 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։