Տոնի Կրոս. Երեկվա մեր խաղի ժամին ես սովորաբար քնած եմ լինում

18:11   20 օգոստոսի, 2018

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսն անդրադարձել է «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպման անցկացման ժամին: Խաղը մեկնարկել էր Մադրիդի ժամանակով 22:15-ին:

Տոնի Կրոսը Թվիթերում հրապարակել է իր լուսանկարը, որն արվել է հանդիպման ավարտից հետո: Գերմանացի խաղացողը հոգնած տեսք ունի լուսանկարում:

«Ես ավելի երջանիկ եմ, քան կարող է թվալ, բայց այս ժամին ես սովորաբար քնած եմ լինում»,- գրել է ֆուտբոլիստը Թվիթերում:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել է 2:0 հաշվով:  Հանդիպմանը ներկա էր եղել 48 466 երկրպագու, ինչը 10 տարում հաճախելիության վատագույն ցուցանիշն է «Ռեալի» տնային խաղում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։