02:05  ,  20 օգոստոսի, 2018

Պրիմերա. «Ռեալի» մեկնարկը հաղթական էր (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»: Արքայական ակումբից աչքի ընկան իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալն ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (տեսանյութ):

Պաշտոնական խաղերում սա «Ռեալի» առաջին հաղթանակն էր Խուլյեն Լոպետեգիի գլխավորությամբ:

«Սեւիլիան» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի հեթ-տրիկի շնորհիվ 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 2:0

Դանիել Կարվախալ, 20, Գարեթ Բեյլ, 51

«Ռայո Վալյեկանո» - «Սեւիլիա»՝ 1:4

Ադրի Էմբարա, 85 (11մ) – Ֆրանկո Վասկես, 15, Անդրե Սիլվա, 31, 45, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում