Էմերի. Երեք գոլն էլ բաց թողեցինք պաշտպանության պատճառով

23:36   18 օգոստոսի, 2018

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումը: «Արսենալը» պարտվել է 2:3 հաշվով:

«Մենք ցանկանում էինք հաղթել: Մեր նպատակը միշտ էլ հաղթելն է: Ակնհայտ է, որ մենք երեք գոլն էլ բաց թողեցինք պաշտպանության խաղի պատճառով: Բայց մենք նույնպես ունեինք ավելի շատ գոլ խփելու հնարավորություն: Արդյունավետությունը եղավ տարբերությունը թիմերի միջեւ:

Մենք լավ արձագանքեցինք բաց թողած երկու գոլին, վերականգնեցինք հավասարությունը եւ մինչեւ ընդմիջում կարող էինք եւս մեկ գոլ խփել: Լավ զրուցեցինք ընդմիջմանը եւ երկրորդ խաղակեսում անհրաժեշտ էր վերահսկել խաղը, սակայն դա չհաջողվեց:

Մենք չիրացրինք մեր պահերը, իսկ մրցակիցն իրացրեց: Բայց սա գործընթաց է: Երկրորդ խաղակեսում մենք խաղում էինք 19-ամյա եւ 21-ամյա երկու կիսապաշտպաններով: Նրանք շարունակում են առաջադիմել: Ես երջանիկ եմ, թեեւ պարտվել ենք»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։