22:20  ,  18 օգոստոսի, 2018

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը չփրկեցին «Արսենալին» պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Արսենալի» մասնակցությամբ:

«Չելսին» իսպանացիներ Պեդրո Ռոդրիգեսի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ արդեն 20-րդ րոպեին առջեւում էր 2:0 հաշվով: Սակայն 37-րդ րոպեին «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 41-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբիին:

Երկրորդ խաղակեսում «Արսենալը» չկարողացավ զարգացնել հաջողությունը, իսկ  81-րդ րոպեին իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն խփեց իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հաղթական գոլը: «Չելսին» հաղթեց 3:2 հաշվով:

«Չելսին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Տոտենհեմին» ու «Բորնմութին» եւ գոլերի տարբերությամբ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:  «Արսենալը» երկու պարտությունից հետո 17-րդն է:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Արսենալը» 0:2 հաշվով պարտվել էր չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 3:2 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 9, Ալվարո Մորատա, 20, Մարկոս Ալոնսո, 81 – Հենրիխ Մխիթարյան, 37, Ալեքս Իվոբի, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս