14:10 3 օգոստոսի, 2018Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանն ունեցել է մեկ ներկայացուցիչ, որն անհաջող է հանդես եկել:
Ժենյա Խաչատրյանն ուժերը փորձել է 59 քաշային կարգում եւ մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել է հունգարացի Էրիկա Բոգնարին: Հունգարացի ըմբիշն էլ իր հերթին 1:12 հաշվով պարտություն է կրել հաջորդ փուլում:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը:
Օգոստոսի 3-ին պայքարը սկսել է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը մրցավայր է մեկնել 8 ըմբիշով: Այսօր հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Հայաստանի թիմի կազմում Իտալիա են մեկնել նաեւ Վազգեն Թեւանյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 4-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.