Արթուր Գեւորգյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

13:25   2 օգոստոսի, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահն էր։ Գեւորգյանն ընտրվեց 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

ՀԲՖ համաժողովին ներկա էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.