«Ալաշկերտ» - «Սուտյեսկա». Բուքմեյքերների կարծիքը

10:45   2 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» կընդունի Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկային»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում հայկական ակումբին, որի հաղթանակի համար սահմանել են 1.90 գործակից: «Սուտյեսկայի» հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։