Եվրոպայի լիգա․ Վարուժան Սուքիասյանի եւ Էդգար Մանուչարյանը նախախաղային ասուլիսը

21:55   1 օգոստոսի, 2018

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ու թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին:

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն հաշվով: «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:

Նախօրեին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր էր նվաճել Երեւանի «Փյունիկը», որը պայքարից դուրս թողեց ղազախական «Տոբոլին»: Մինչեւ այդ, եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Օգոստոսի 2-ին «Սուտյեսկան» ու «Ալաշկերտը» նախախաղային մարզում են անցկացրել Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։