Հայ ծանրորդները 24 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

14:30   31 հուլիսի, 2018

Իտալիայի Միլան քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկներն առանձին վարժություններոում նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երկամարտում հայ ծանրորդները նվաճել էին 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոն էին դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (Մ-15) և Կարեն Մարգարյանը (Մ-17), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: 69 կգ քաշային կարգում Մնացական Աբրահամյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Միլենա Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ:  

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։