12:12  ,  29 հուլիսի, 2018

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Միլանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հայ ծանրորդները նվաճել են հերթական մեդալները:

Աղջիկների 17 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը Եվրոպայի պատանեկան չեմպիոն է դարձել 69 կգ քաշային կարգում: Երկամարտում հայ մարզուհին հավաքել է 193 կգ (86+107): Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտում նա գրանցել է 175 կգ (80+95):

Հայաստանի թիմը Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալների քանակը հասցրել է 8-ի: Ավելի վաղ Գոռ Սահակյանը (50 կգ), Հարություն Գրիգորյանը (77 կգ), Կարեն Մարգարյանը (77 կգ), Գարիկ Կարապետյանը (85 կգ) եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Մնացական Աբրահամյանն (69 կգ) արժանացել էր արծաթե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում