Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Թոմաս Տուխելին (ֆոտո)

11:27   29 հուլիսի, 2018

Լոնդոնի «Արսենալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղից հետո անգլիական ակումբի 3 ֆուտբոլիստներ հանդիպել են իրենց նախկին գլխավոր մարզիչին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ու հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ: «Արսենալի» 3 ֆուտբոլիստները գերմանացի մասնագետի գլխավորությամբ խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:

Հիշեցնենք, որ Սինգապուրում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 5:1 հաշվով: Այդ խաղով Ունաի Էմերիի գլխավորած թիմը ավարտում է Սինգապուրում ընթացող հավաքը: Չեմպիոնների միջազգային գավաթում «Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մրցելով Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ խաղում «Արսենալը» Սինգապուրում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Մադրիդի «Աթլտիկոյին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն էր իրացրել հարվածը եւ չէր կարողացել գրավել դարպասը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.