10:05 8 օգոստոսի, 2012Մեքսիկայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձավող Ջովանի դոս Սանթոսը կարող է չմասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը:
23-ամյա մեքսիկացին մկանային վնասվածք է ստացել կիաեզրափակիչի՝ Ճապոնիայի հավաքականի հետ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Վնասվածք լրջությունը դեռ հայտնի չէ, գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ Բրազիլիա – Մեքսիկա հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.