Անատոլի Այվազովը տեղափոխվեց «Բանանց»

17:31   20 հունիսի, 2018

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկի» և «Շիրակի» կազմում:

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանցում»: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանցը», քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն  է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ:

Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի և բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի »,- ասել է «Բանանցի» նորեկ Այվազյանը:

Այվազովի տեղափոխությունը հետևյալ կերպ է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Անատոլի Այվազովը երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկավ: Նա շատ լավ հասկանում ու կարդում է խաղը, բավական լավ է խաղում ոտքով: 

Թիմի առջև իրեն ներկայացնելիս ասացի, որ մենք ֆուտբոլիստի չենք բերում մեկ ուրիշի փոխարեն: Հիմա ունենք երեք բարձրակարգ դարպասապահ և կխաղա նա, ով ուժեղ կլինի: Լինելու է առողջ մրցակցություն»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տեղեկացրել էր, որ Անատոլի Այվազովը խաղալու է ազգային թիմում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։