Պաշտոնական․ Լոպետեգին ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ հեռացվեց Իսպանիայի հավաքականից  

14:35   13 հունիսի, 2018

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնել է, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիի, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը», պաշտոնանկ է արվել։

«Շնորհակալ ենք Խուլյենին։ Նաև նրա շնորհիվ է, որ մենք այժմ Ռուսաստանում ենք։ Բայց մենք ստիպված ենք նրան պաշտոնանկ անել։ Սա հստակ ազդանշան է ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին․ գոյություն ունեն վարքագծի մշակված կանոններ, որոնց պետք է հետևել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լուիս Ռուբիալեսը։

Լոպետեգին 3 շաբաթ առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել էր նոր պայմանագիր և ազգային թիմը պետք է մարզեր մինչև 2020 թվականը։

Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կմրցի Պորտուգալիայի (հունիսի 15), Իրանի (հունիսի 20) և Մարոկկոյի հետ (հունիսի 25)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականը կարող են գլխավորել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Միչելը (աշխատել է «Մալագայում»)։ 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

SuperToto, Զգա... 

TotoGaming-ը անցկացնում է նոր սուպեր ակցիա՝ SuperToto, Զգա...

Այս ակցիան քո հնարավորությունն է շահել մեծ Ջեքփոթ, խոշոր գումար՝ խաղադրույքիդ 10-ապատիկ չափով կամ շքեղ ավտոմեքենա մինչև անգամ G դասի «Մերսեդես»։

Չեք Ռեդակտ  

Չեք Ռեդակտ բացառիկ ֆունկցիան հնարավորություն է տալիս ինտերնետ օգտատերերին և խաղակետերի հաճախորդներին փոփոխություններ իրականացնել արդեն իսկ կատարված միայնակ և էքսպրես տեսակի խաղադրույքներում:

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ Totoexpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.