ՖԻԴԵ․ Լևոն Արոնյանը նույն տեղում է

22:42   31 մայիսի, 2018

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մնացել է 12–րդ տեղում՝ 2764 գործակցով: Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2015թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս էր մնացել այս տարվա մարտի արդյունքներով՝ Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ունեցած ձախողումից հետո։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.