ՈւԵՖԱ. Չեմպիոնների լիգայի լավագույն գոլերի տասնյակը (տեսանյութ)

11:26   28 մայիսի, 2018

ՈւԵՖԱ-ի մասնագետներն ընտրել են Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի լավագույն գոլերի տասնյակը, հայտնում է կազմակերպության կայքը (տեսանյութ):

Առաջին տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շրջադարձ հարվածով գոլը Թուրքինի «Յուվենտուսի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Երկրորդ տեղում է «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածով գոլն անգլիական «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղում, իսկ լավագույն եռյակը եզրափակում է իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի դիպուկ հարվածը Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը:

Հիշեցնենք, որ Կիեւում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 3:1 հաշվոով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին» եւ 13-րդ անգամ նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը: «Ռեալն» առաջին ակումբն է, որը երրորդ տարին անընդմեջ դառնում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Չեմպիոնների լիգայի լավագույն գոլերի տասնյակը

1. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս» - «Ռեալ»՝ 0:3) - 1/4 եզրափակիչի առաջին խաղ

2. Գարեթ Բեյլ («Լիվերպուլ» - «Ռեալ»՝ 1:3) - եզրափակիչ

3. Գոնսալո Իգուաին («Յուվենտոս» - «Տոտենհեմ» 2:2) - 1/8 եզրափակիչի առաջին խաղ

4. Անտուան Գրզիզման («Աթլետիկո» - «Ռոմա»՝ 2:0) – խմբային փուլ

5. Էդին Ջեկո («Չելսի» - «Ռոմա»՝ 3:3) - խմբային փուլ 

6. Գարեթ Բեյլ («Բորուսիա Դ.» - «Ռեալ»՝ 1:3) խմբային փուլ 

7. Ֆրեդ («Շախտյոր» - «Ռոմա»՝ 2:1) - 1/8 եզրափակիչի առաջին խաղ

8. Կեւինդ դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի» - «Շախտյոր»՝ 2:0) - խմբային փուլ 

9. Լորենցո Ինսյինե («Նապոլի» - «Շախտյոր»՝ 3:0) - խմբային փուլ 

10. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» - «Բորուսիա Դ.»՝ 3:2) - խմբային փուլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։