Ռամոս. Մենք դարձանք լեգենդար թիմ

09:07   27 մայիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է հաղթանակը Չեմպիոնների լիգայում:

«Գիտեինք, որ բարդ խաղ է լինելու: Մեր թիմը ցուցադրեց հաղթելու ցանկություն: Մենք դարձանք լեգենդար թիմ: Պետք է հավուր պատշաճի գնահատել սեփական նվաճումները: Մենք գիտեինք՝ ինչպես պայքարել «Լիվերպուլի» դեմ եւ ցուցադրեցինք մեր խաղը»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» «Լիվերպուլին» հաղթեց 3:1 հաշվով: Ռամոսը երեք անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ավագի կարգավիճակում: «Ռեալը» 13-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը:   



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։